535868 դիտում
21:56 23-10-2020
Ողբերգական դեպք Արարատի մարզում. հիվանդանոց տեղափոխված 1,5 տարեկան տղան բուժօգնություն ստանալու ժամանակ մահացել է
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում «կլինիկական մահ», ապա ժամը 13:55-ին «կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Արարատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 1,5 տարեկան Ա. Մ.-ն է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում տանը ընկույզ ուտելիս երեխայի մոտ առաջացել է շնչուղիների ասպիրացիա, ինչի հետևանքով բժշկական կենտրոն տեղափոխված և տեղում բուժոգնություն ստանալու ժամանակ երեխան մահացել է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
31322 դիտում
13:05 25-04-2023
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ Սևանի հիվանդանոց տեղափոխված 2-ամյա տղան, գիտակցության չգալով, մահացել է