211652_close_icon
views-count535934 դիտում article-date 21:56 23-10-2020

Ողբերգական դեպք Արարատի մարզում. հիվանդանոց տեղափոխված 1,5 տարեկան տղան բուժօգնություն ստանալու ժամանակ մահացել է

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում «կլինիկական մահ», ապա ժամը 13:55-ին «կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Արարատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 1,5 տարեկան Ա. Մ.-ն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում տանը ընկույզ ուտելիս երեխայի մոտ առաջացել է շնչուղիների ասպիրացիա, ինչի հետևանքով բժշկական կենտրոն տեղափոխված և տեղում բուժոգնություն ստանալու ժամանակ երեխան մահացել է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր