Եվրոպայի լիգայում գրանցվել է մրցաշարի պատմության մեջ ամենահեռվից խփած գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» կիսապաշտպան Կեմար Ռուֆը պատմական գոլ է խփել բելգիական «Ստանդարդի» դարպասը՝ Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում (2:0):
Ավելացված ժամանակում 27-ամյա անգլիացին մրցակցի դարպասը գրավել է մոտ 50 մետրից: Դա Եվրոպայի լիգայի պատմության ամենահեռու տարածությունից գոլն էր: