211652_close_icon
views-count3452 դիտում article-date 23:22 22-10-2020

Հայ բռնցքամարտիկ Լեոն Հարթի մենամարտը թուրք մրցակցի հետ հետաձգվել է. Sport.News.am

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Լեոն Հարթի մենամարտը թուրք մրցակցի հետ հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այս մասին [url=https://https://sport.news.am/arm/news/115926/hay-brncqamartik-leon-harti-menamarty-turq-mrcakci-het-hetadzgvel-e.html?fbclid=IwAR0o2QvEiphOHV96Vl9gG8A6xYdXAysYwk9-WqaU_Jy0BDbcd6iRsVLnq7c]NEWS.am Sport[/url]-ի թղթակցի հետ զրույցում Գերմանիայից ասաց կիսածանր քաշային կարգում IBO Continental, WBC Asia չեմպիոնական գոտիների հաղթող Լեոն Հարթը: Մենամարտը նախատեսված էր հոկտեմբերի 31-ին։ Ավելի վաղ NEWS.am Sport-ի հետ զրույցում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը հայտնել էր, որ պատրաստվում է պրոֆեսիոնալ ռինգում իր 23-րդ մենամարտին WBI Եվրոպայի չեմպիոնական գոտու համար մրցակիցը լինելու էր թուրք Հուսին Չինկարան: «Մենամարտ հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Գերմանիայում համավարակը կրկինը մեծ թափ է հավաքել: Այս պահին Բեռլինը փակ է, կրկին հայտարարվել է կարմիր գոտի: Մենամարտս, որն ինձ համար շատ կարեւոր էր այս շրջանում, չի չեղարկվում, այլ հետաձգվում է: Նախնական խոսվում էր դեկտեմբերի 12-ը, բայց այս պահին քննարկվում է նոյեմբերի 21-ը: Նույն ոգով եմ տրամադրված մենամարտիս: Նույն կերպ սա ինձ համար լինելու է ոչ թե գոտու համար պայքար, այլ հայի պատվի, ինքնության, մեր երկրի համար: Այս օրերին բոլորիս տրամադրությունն ընկած է, բայց մարտական ոգին չենք կորցնում եւ հավատում ենք մեր հաղթանակին»,- ասաց Լեոն Հարթը:

Նմանատիպ նյութեր