4966 դիտում
15:19 29-12-2020
Թուրք բասկետբոլիստը Հենրիխ Մխիթարյանին կոչ է արել համատեղ պայքարել բռնապետ Էրդողանի դեմ. Sport.News.am
NBA-ն ներկայացնող «Փորթլենդ Թրեյլ Բլազերսի» թուրք բասկետբոլիստ Էնես Կանտերը Ինստագրամի իր պաշտոնական էջում տեղադրել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանին գրած նամակը, որով կոչ է արել հայ ֆուտբոլիստին համատեղ պայքարել բռնապետ Էրդողանի դեմ, հայտնում է [url=https://sport.news.am/arm/news/118081/?fbclid=IwAR2BaWBS6Rm-Wie09JqGCs84Hnc5A52o4UeBlSDNT2oyAxD4fAMw9f1hf10]Sport.News.am[/url]-ը:
«Մանկության տարիներին լավագույն ընկերներիցս մեկը հայ է եղել, և ես շատ բան եմ սովորել նրանից ու նրա ընտանիքից: Կարիերայիս ընթացքում ու NBA-ում աշխատել եմ մարզիչների հայ օգնականների հետ, որոնք շատ օգտակար են եղել ինձ:
Ես զգում եմ քո եւ ժողովրդիդ ցավը եւ աղոթում եմ բոլորիդ համար: Ցավ եմ զգում՝ տեսնելով, թե ինչպես են անմեղ մարդիկ դառնում վիրավոր կամ մահանում:
Ես համառ պայքար եմ մղել ու շարունակում եմ պայքարել Թուրքիայի խելագար վարչակազմի դեմ: Բռնապետ Էրդողանը չի կարող մեզ հաղթել, եթե մենք համախմբվենք ու միասնական գործենք: Այն, թե ինչպես է Էրդողանը գործում ոչ միայն քո երկրի, այլ մնացածի հետ, տհաճ է, հիասթափեցնող ու տխուր:
Քո եւ իմ պես մարդիկ պետք է առաջատար դառնան ու օրինակ ծառայեն:
Մենք պետք է սկսենք խաղաղություն ու կամուրջներ կառուցել եւ ոգեշնչել երիտասարդ սերնդին, որպեսզի նրանք չբախվեն այն նույն խնդիրներին, ինչ մենք:
Բոլորս եղբայրներ և քույրեր ենք՝ մի մեծ ընտանիք: Քո ցավն իմ ցավն է: Միասին ենք այս ամենի միջով անցնում»,- գրել է Կանտերը:
Նմանատիպ նյութեր
6902 դիտում
17:19 05-10-2020
«Մեր դարաշրջանի Հիտլերը»․ «Բոստոն Սելտիքս»-ի ազգությամբ թուրք բասկետբոլիստը՝ Էրդողանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16904 դիտում
14:08 01-11-2020
Շուտով ամբողջ աշխարհը կհասկանա՝ ինչ հրեշ ես դու․ թուրք բասկետբոլիստը մեղադրել է Էրդողանի ռեժիմին
3569 դիտում
10:58 07-11-2020
Էրդողանի բռնապետ ռեժիմն աշխարհի խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն է․ թուրք բասկետբոլիստ
Այս բաժնից
2872 դիտում
22:48 20-01-2025
Հայտնի է՝ երբ Երևանում կանցկացվի Եվրոպայի առաջնությունը
6841 դիտում
16:19 19-01-2025
Հայտնի է Արման Ծառուկյանի ապաքինման ժամկետը
5569 դիտում
11:27 19-01-2025
Իսլամ Մախաչևը պաշտպանեց չեմպիոնական գոտին