1288 դիտում
11:50 02-08-2024
Փարիզ-2024. Հայաստանի օլիմպիական հավաքականից իր երկրորդ մենամարտը կանցկացնի բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը
Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում օգոստոսի 2-ին (խմբ․ Երևանի ժամանակով օգոստոսի 3-ին, ժամը 00։24-ին) իր երկրորդ մենամարտը կանցկացնի բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Փարիզի հյուսիսային արենայում կայանալիք քառորդ եզրափակիչում Դավիթ Չալոյանի մրցակիցը Եվրոպայի առաջնության գործող չեմպիոն, իսպանացի Այուբ Գադֆան է: Հաղթանակի դեպքում Չալոյանը դուրս կգա կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերն անց` ժամը 00:24-ին:
Մեկնարկային մենամարտում Դավիթ Չալոյանի մրցակիցը Մեծ Բրիտանիան ներկայացնող Օրի Դելիշեսն էր, ում հայ բռնցքամարտիկը հաղթեց 3:2 հաշվով:

Նմանատիպ նյութեր
1628 դիտում
18:04 04-04-2022
Դավիթ Չալոյանը ճանաչվեց Բելգրադի միջազգային մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ
2128 դիտում
19:41 02-06-2024
Դավիթ Չալոյանը նվաճեց օլիմպիական ուղեգիր
4000 դիտում
20:12 28-11-2018
Միհրան Հարությունյանը MMA-ում իր երկրորդ մենամարտը կանցկացնի Սամարայում
Այս բաժնից
2755 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
3292 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3091 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»