211652_close_icon
views-count183827 դիտում article-date 20:31 22-10-2020

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. «գլխի բաց կոտրվածք, դեմքի ոսկրերի կոտրվածք, ստորին վերջույթների շրջանի պատռված վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա տղայի դի

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հոտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով: Այդ օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, Սոթք գյուղի վարչական տարածքում գտնվող՝ Կոլիկ Շահսուվարյանին պատկանող կարտոֆիլի դաշտում նույն գյուղի բնակիչ, 25-ամյա Արթուր Մ.-ն իր կողմից օգտագործվող «KD» մակնիշի թրթուռավոր տրակտորը կայանված վիճակում հեռնամասին կցված արտում կարտոֆիլ քանդելու սարքի երկաթյա շղթաները յուղելուց հետո նստել է տրակտորը շահագործելու, որից հետո շրջվել և տեսել է, որ սարքավորման երկաթյա շղթան փաթաթվել է համագյուղացի, 13-ամյա Նիկոլայ Ս.-ի հագուստից, ինչի հետևանքով նա հայտնվել է պտտվող մեխանիզմի մեջ: Ստացված վնասվածքներից Նիկոլայ Ս.-ն տեղում մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ երեխայի մոտ ախտորոշվել է «գլխի բաց կոտրվածք, դեմքի ոսկրերի կոտրվածք, ստորին վերջույթների շրջանի պատռված վերքեր, կլինիկական մահ»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կարտոֆիլի դաշտը պատկանում է Սոթք գյուղի վարչական շրջանի ղեկավարին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր