211652_close_icon

Անուշ Գրիգորյան. Պարտավոր ենք միասնական և ուժեղ լինել հանուն մեր հերոսների

views-count413 դիտում article-date 15:50 22-10-2020
Բռնցքամարտի կանանց Եվրոպայի Մ-22 և աշխարհի երիտասարդական առաջնությունների չեմպիոն Անուշ Գրիգորյանն իր զորակցությունն է հայտնել թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարող հայ զինվորին։ «Մարզվում եմ Մոնթե Մելքոնյանի անվան մարզադահլիճում և ամեն անգամ ներս մտնելիս նայում եմ նկարին, որի վրա գրված է. «Իմ կենացը մի խմեք, այլ իմ գործը շարունակեք»: Պարտավոր ենք միասնական և ուժեղ լինել հանուն մեր հերոսների, որոնք հայրենիքի համար իրենց կյանքը չեն խնայել և չեն խնայում: Հանուն նրանց թափած արյան ու չապրած կյանքի պարտավոր ենք հաղթել: Աստված պահապան բոլորիս»,- Անուշ Գրիգորյանի խոսքը մեջբերում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:

Նմանատիպ նյութեր