211652_close_icon
views-count738 դիտում article-date 23:30 27-09-2020

Այսօր բոլորս գործում ենք միասնական` հանուն մեր երեխաների և հանուն ՀԱՂԹԱՆԱԿԻ. Գայանե Աբրահամյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի քաղաքացիներ, Առավոտից հնարավոր բոլոր միջոցներով, խորհրդարանական դիվանագիտության բոլոր խողովակներով միջազգային գործընկերներիս ներկայացրել եմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի և լայնամասշտաբ հարձակման, քաղաքացիական բնակչության նկատմամբ հանցավոր գործողությունների մասին։ Պաշտոնական նամակներով դիմել եմ Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահներին եւ բոլոր պատվիրակներին, Եվրախորհրդարանի եւ Արեւելյան գործընկերության երկրների պատգամավորներին` կոչ անելով խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան և անհապաղ միջոցներ ձեռնարկել կանխելու իրավիճակի հետագա սրացումը։ Այսօր բոլորս գործում ենք միասնական` հանուն մեր երեխաների և հանուն ՀԱՂԹԱՆԱԿԻ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր