211652_close_icon
views-count6822 դիտում article-date 12:37 22-10-2020

Հայ կնոջ խիզախության վառ օրինակ. Գայանեն, ով 38 շաբաթական հղի, 3 երեխաների հետ մեքենան ինքնուրույն վարելով Ստեփանակերտից հասել է Երևան, դուստր է ունեցել

Գայանեն, որ 38 շաբաթական հղի, 3 երեխաների հետ մեքենան վարելով Ստեփանակերտից հասել է Երեւան, դուստր է ունեցել: Այս առնչությամբ «Շենգավիթ» ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ստեփանակերտցի Ալահվերդյանների ընտանիքի 4-րդ հաղթանակը, «Սմերչի» հարվածից փշրված երազանքն ու վաղվա պայծառ լուսաբացը՝ Վիկտորիան Լուսանկարի հպարտ հայուհին արցախցի զինվորական Գայանեն է: Երբ սեպտեմբերի 27-ին Արցախում լսվեցին կրակոցները, ռմբակոծությունները Գայանեն առանց վարանելու հավաքեց իրերը, երեք երեխաներին և հղիության 38-րդ շաբաթում, ինքնուրույն վարելով մեքենան Ստեփանակերտից հասավ Երևան: Այս ընտանիքը արիության և ամուր կամքի խորհրդանիշ է։ Ինչու՞։ Պատերազմական օրերին համացանցում լուսանկար հայտնվեց ՝ Ստեփանակերտի բնակարաններից մեկում հայտնված սմերչը։ Արցախից հարևանները լուսանկարել էին Գայանեի սեփական բնակարանի պատշգամբը՝ սմերչի հարվածից փլված տանիքով։ Թվում էր, թե տարիներ շարունակ կառուցած, ստեղծած բնակարանի նման պատկերը ընկճելու էր Գայանեին, բայց նրա պատասխանը հետևյալն էր․ «Միևնույնն է մենք կառուցելու ու շենացնելու ենք ոչ միայն Ստեփանակերտը, այլ ողջ Արցախը, որքան ուզում են թող խփեն»: «Շենգավիթ» ԲԿ-ում, մանկաբարձ-գինեկոլոգ Մարգո Մարտիրոսյանի օգնությամբ Գայանեն լույս աշխարհ բերեց իր 4-րդ երեխային։ Նա ծնվեց խորհրդանշական զինադադարի օրը, չնայած, որ այն չպահպանվեց թշնամու կողմից, բայց այնուամենայնիվ Գայանեի մյուս երեխաները որոշեցին քույրիկին անվանակոչեն Վիկտորիա՝ հաղթանակ: Վստահ ենք, որ Վիկտորիան հաղթանակ և խաղաղություն կբերի բոլորիս, իսկ հերոս մայրիկի օրինակը վառ ապացույց հայ կնոջ անկոտրում կամքի, հավատքի և խիզախության վառ օրինակ։ [img]https://st0.shamshyan.com/editor/0865913001603355798117366.jpg[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր