211652_close_icon
views-count1884 դիտում article-date 17:13 30-09-2014

Սարուխան գյուղում վարորդը մեքենան արագ վարելով վախեցրել է համագյուղացու թոռանը, հետո էլ ծեծել պապին

Վահագ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի բնակիչ Պարգև Նիկողոսյանի հետ գտնվելով լարված հարաբերությունների մեջ՝ նրանց փողոցում ավտոմեքենան արագ է վարել եւ Պ. Նիկողոսյանի թոռանը վախեցնել: Ավելին, հարցը պարզաբանելու ժամանակ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Վահագ Ավետիսյանը դիտավորյալ բռունցքներով հարվածել է Պարգև Նիկողոսյանի դեմքին և մարմնի այլ մասերին: Վահագ Ավետիսյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Մարտունու ընդհանուր իրավասության դատարանից, որտեղ էլ գործը վարույթ է ընդունվել: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր