Օնտարիոյի խորհրդարանում առաջարկել են Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից
Օնտարիոյի օրենսդիր ժողովում խորհրդարանականները դատապարտել են Արցախի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կանադայի Հայ դատի հանձնախումբը։
Պատգամավորները հանդես են եկել Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու և Արցախի Հանրապետության ճանաչման հարցը քննարկելու առաջարկով: