211652_close_icon
views-count109854 դիտում article-date 11:33 21-10-2020

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Առաջնագծում հերոսաբար պայքարի ելած զինվորն ու կամավորականն արժանի հակահարված են տալիս թուրք-ադրբեջանական տականքին. սահմանում «ծնվում են» նոր Մոնթեներ, Սպարապետներ ու Ազգալդյաններ

Երբ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական բանակը, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչները բորենու հոգեբանությամբ հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա, առաջին իսկ օրվանից առաջնագծում ծառայություն կատարող զինվորը, սպան ու հրամկազմը ոչ միայն ուժեղ դիմադրություն ցուցաբերեցին, այլև արժանի հակահարված տվեցին նրանց։ Հարձակման առաջին իսկ րոպեներից արդեն ողջ հայությունը տեղյակ էր բաշիբոզուկների քայլերի մասին ու համայն հայությունը դարձավ մեկ բռունցք։ Կամավորական հիմունքներով մեծ թվով երիտասարդներ առաջին իսկ օրվանից մեկնեցին ռազմաճակատ՝ կագնելով հաղթանակներ կերտող զինվորի կողքին։ Կռվի ամենաթեժ պահերին ուս-ուսի տված՝ նրանք ոչ միայն պահում էին առաջնագիծը, այլև ետ էին շպրտում ոհմակով իրենց առջև հայտնված թշնամուն։ Թե կամավորականները, թե զինվորները սեփական կյանքի գնով արժանի հակահարված էին հասցնում նրանց, ովքեր ճանապարհին թողնում էին մեծ թվով զինտեխնիկա ու մարդկային կորուստներ։ Ու երբ հակառակարդը նորից փորձում էր գաղտագողի կրկնել հարձակումը, դարձյալ ստանում էր հուժկու հակահարված։ Այս օրերին էլ կամավորականները շարունակում են զինվորների հետ իրենց ծառայությունը, ու նրանք ասում են. «Այս կռիվը պետք է այնպես անենք, որ սա լինի վերջին կռիվը։ Գիտենք ու վստահ ենք՝ հաղթելու ենք, քանի որ մեր պայքարը մեր հող-հայրենին պահելու մեջ է։ Մեր մայրերը, հայրերը, քույրերը, մեր երեխաներն ու սիրած էակները հիմա արդեն պետք է ուրախության արցունքներով դիմավորեն մեզ, ու էս կռիվը, նորից ենք ուզում նշենք, որ սա մեր վերջին կռիվը պետք է լինի. թշնամուն պետք է խաղաղություն պարտադրենք, որ դարեր շարունակ նրա մտքով չանցնի, որ նորից գլուխը դուրս հանի իր որջից, որ հայը, ով լուռ տանում է իր խաչը, այս աշխարհում պայքարել է ու պայքարում է ոչ միայն իր գոյության համար, այլ նաև աշխարհի խաղաղության, քանի որ հիմա այստեղ մենք պայքարում ենք նաև աշխարհը փրկելով ահաբեկիչների հերթական որջեր ստեղծելուց։ Ու դա շնորհիվ մեր միասնականության, շնորիվ բանակի, շնորհիվ կամավորականի, աշխարհազորայինի, բժշկի, բանակին զինվորագրված կանանց ու աղջիկների, ու նաև՝ աշխարհասփյուռ հայության»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+

Նմանատիպ նյութեր