2452 դիտում
23:18 20-10-2020
«Չեն հասկանում, որ համախմբումը այլ բան է ենթադրում». Հովհաննես Իշխանյանը համախմբման կոչ է անում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը կոչով դիմել է Հայաստանի իշխանությանը՝ համախմբել բոլորին պետության շուրջ և ընդունել 14 կուսակցությունների՝ այս իրավիճակից միասնաբար ելքեր գտնելու առաջարկը:
[url=https://168.am/2020/10/20/1390541.html?fbclid=IwAR3o_Bu-tHr8EUYaE_Q7lSdp6bG3U5sRQ06ovugDpdUeO8ZO8ODpuxt9cx8]168TV-[/url]ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա ասաց, որ նման կոչով դիմելու հիմնական պատճառները երկուսն են. «Երբ կուսակցությունների հայտարարությունը եղավ, հասկացա, որ մեր հասարակությունը մեծ ատելություն ունի ցանկացած քաղաքական ուժի նկատմամբ, որը եղել է մինչև «Քաղաքացիական պայմանագրի» իշխանության գալը, անկախ նրանից, թե ինչպիսին են եղել, ինչ դրական կամ բացասական ազդեցություն են ունեցել պետության համար: Երկրորդ՝ թեև իշխանությունն անընդհատ համախմբման կոչ է անում, բայց պետք է հասկանանք, որ սոցիալական մեդիայում և փողոցներում #հաղթելու_ենք գրելը դեռևս հաղթանակի գրավական չէ: Երկրի ամբողջ պոտենցիալն այս պահին չենք կարողանում օգտագործել»:
Նա ընդգծեց, որ, երբ իշխանությունն ասում է՝ համախմբվեք, մարդիկ կարծում են, թե համախմբումն իշխանության շուրջ է. «Համախմբումը ժողովրդի ամբողջ զանգվածով, կարողություններով և ռեսուրսներով է, և, երբ անընդհատ կրկնում ենք, որ սա մեզ համար գոյամարտ է, և ցեղասպանության վտանգ կա, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ մտածում են, թե երբ թուրքերը ներխուժեն Հայաստան, միայն մի մասին են կոտորելու, իսկ մյուս մասին թողնելու են: Չեն հասկանում, որ համախմբումը այլ բան է ենթադրում: Այսինքն՝ եթե կա Դաշնակցությունը, որն ակտիվ մասնակցում է պատերազմին, եթե կա նորաստեղծ «Հայրենիք» կուսակցությունը, և այլն, ի վերջո, պետք է հասկանալ, որ այդ համախմբվածությունը նշանակում է՝ պետության շուրջ համախմբել այդ ամբողջ ներուժը, ոչ թե՝ երբ կոչ ես անում իշխանությանը համախմբվել՝ քեզ ասեն՝ դավաճան: Եթե մի կողմից հնչում է՝ դավաճան, դա նշանակում է, որ համախմբվածություն չկա»:
Մանրամասները՝ [url=https://168.am/2020/10/20/1390541.html?fbclid=IwAR3o_Bu-tHr8EUYaE_Q7lSdp6bG3U5sRQ06ovugDpdUeO8ZO8ODpuxt9cx8]168TV[/url]-ի տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1963 դիտում
21:28 28-05-2023
Կոչ ենք անում ժողովրդական լայն համախմբման միջոցով հեռացնել հակապետական վարչախմբին․ հռչակագիր
Այս բաժնից
883 դիտում
13:21 11-01-2025
Տոմսային ինչ փաթեթներ է առաջարկվում քաղաքապետարանը․ տեսանյութ
733 դիտում
13:15 11-01-2025
Արցախցի 10 ընտանիք հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել նվերներ
985 դիտում
12:19 11-01-2025
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը