211652_close_icon
views-count2361 դիտում article-date 23:42 20-10-2020

«Մեր աչքի առաջ ցեղասպանություն է տեղի ունենում». Վալերի Բուայեն Ֆրանսիայի Սենատին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետությունը

Ֆրանսիացի քաղաքական գործիչ Վալերի Բուայեն իր գործընկերներին կոչ է արել միանալ իր բանաձևի միջնորդությանն ու ճանաչել Արցախի Հանրապետությունը: «Ես դիմել եմ Սենատի բոլոր խմբերին՝ կոչ անելով միանալ Ադրբեջանին և Թուրքիային դատապարտելու և Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին բանաձևի իմ նախաձեռնությանը: Կյանքեր են վտանգված, մեր աչքի առաջ ցեղասպանություն է տեղի ունենում: Գործելու ժամանակն է»,- գրել է ֆրանսիացի սենատորը:

Նմանատիպ նյութեր