Խոշոր ավտովթար Երևանում. Բագրևանդի փողոցում բախվել են BMW-ն ու Renault Megane-ը. տնօրենն ու մատուցողը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ հոկտեմբերի 20-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Բագրևանդի փողոցում՝  «Նիագարա» ռեստորանային համալիրի  դիմաց բախվել են Ավան-Առինջ թաղամասի բնակիչ,  28-ամյա Գոռ Հակոբյանի վարած BMW մակնիշի և Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 78-ամյա Ալբերտ Անանյանի վարած Renault Megane մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ:
  Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել բժիշկների հերթապահ խումբը:
  Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Վթար մասին երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Գ. Հակոբյանը աշխատում է «ԼԱ ՎԻԼԼԱ» ՍՊԸ-ում՝ որպես մատուցող, իսկ Ա. Անանյանը՝  «Բուրգ 999» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


