211652_close_icon
views-count6026 դիտում article-date 20:08 20-10-2020

Անժելա Թովմասյանի նկատմամբ կա քաղաքական պատվեր. Զարուհի Փոստանջյան

[url=https://hayeli.am/?p=610316&fbclid=IwAR0rNkk0az71fpIHB5ihZ_P2v37jAM-aN-myGAtMtpm1TTIKSWeK6Egw1RQ]Hayeli.am[/url]-ը գրում է. Հոկտեմբերի 19-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել, որ «ԱՐՄՆՅՈՒԶ» հեռուսաընկերությամբ հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդումը 30 օր եթերում չի լինի: Որոշման մեջ մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով այն փաստը, որ Օրենքով սահմանված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելու արգելքը, իսկ Հեռարձակողների կողմից «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ընթացքում չեն պահպանվել այդ դրույթների պահպանումը, Հանձնաժողովը որոշում է կայացրել կասեցնել «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների լիցենզիայի գործողությունը՝ «Հայելու առաջ» տեսալսողական հաղորդման մասով՝ 30 օր ժամկետով»: Թեմայի շուրջ զրուցել ենք փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ.«Օրենքներ, որոնք կիրառվում են խոսքի ազատության վերաբերյալ, դրանք չպետք է լինեն վերացական, պետք է պարունակեն հստակ որոշակիություն, տվյալ պարագայում հստակ որոշակիությունը գոյություն չունի: Փաստացի փակվել է հաղորդում, մինչդեռ այն բոլոր լրատվամիջոցները, որոնք նույնպես քննադատում են, բայց դրա հետ մեկտեղ շողոքորթում այս կառավարությանն, այդ հաղորդումները, չգիտես ինչու, հեռարձակվում են: Տեսեք՝ մի քանի օնլայն լրատվամիջոցներում ևս լսում ենք քննադատություն կառավարության հասցեին, բայց այդ լրատվամիջոցների հաղորդումները անխափան աշխատում են: Միանշանակ, այստեղ տեսնում ենք՝ կա քաղաքական պատվեր տիկին Անժելա Թովմասյանի նկատմամբ՝ սկսած՝ անցած տարվա հոկտեմբերի 5-ի՝ «Հայելի ակումբի» վրա հարձակումից, հիշում ենք Անժելա Թովմասյանի եղբոր՝ Հրայր Թովմասյանի, վերջիններիս բարեկամների նկատմամբ իրականացվող հետապնդումները: Ռազմական դրության ժամանակ, երբ մարդիկ օգտվում են առիթից ու այսպիսի որոշակի սահմանափակումներ են մտցնում, դրանք պետք է բողոքարկման առարկա դառնան միջազգային կառույցներում, որպեսզի ապագայում այդ կառույցների միջոցով կարողանանք շտկել իրավիճակը: Մենք չենք ակնկալում, որ այս պատերազմը շուտ կավարտվի, ուրեմն ստացվում է՝ այս ընթացքում խոսքի ազատությունը ոտնահարվելու է:

Նմանատիպ նյութեր