Հայաստանը չունի դաշնակիցներ և հավատը, թե դաշնակիցները թույլ չեն տա պատերազմի վերսկսում, սնանկ դուրս եկավ. Զարուհի Փոստանջյան
Իրավիճակը ցույց տվեց, որ չունենք դաշնակիցներ, և հավատը, թե դաշնակիցները թույլ չեն տա, որ պատերազմ սկսվի, ակնհայտ սնանկ դուրս եկավ: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ ասելով՝ մենք մեր հույսը պետք է դնենք մեզ վրա:
«Այս պահի դրությամբ Հայաստանը պետք է ճանաչած լիներ Արցախի Հանրապետությունը և քայլեր ձեռնարկվեին, որ այն ճանաչվեր այլ պետությունների կողմից»,-հայտարարեց Զ. Փոստանջյանը:
Ըստ նրա՝ լայնածավալ պատերազմական գործողությունները, ցավոք, դեռ շարունակվում են: