152497 դիտում
21:48 20-10-2020
Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատունը պայքարում է ռուսական ԶԼՄ-ների ապատեղեկատվության դեմ
Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ կապված որոշ լրատվամիջոցների հրապարակումների մասին
Հայտարարության մեջ ասվում է. 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության մի շարք լրատվամիջոցներ տարածեցին «Նեզավիսիմայա գազետա» ռուսական հրատարակության «Թուրք-ուկրաինական անօդաչու թռչող սարքերը պատրաստվում են պատերազմի Ղարաբաղում, Ղրիմում և Դոնբասում» 2020 թվականի հոկտեմբերի 18-ի հրապարակմամբ:
Այս կապակցությամբ ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս հոդվածի ուշադիր ընթերցմամբ պարզվում է, որ դրա վերնագիրը ոչ մի կապ չունի հրապարակման բուն նյութի հետ:
Իր հերթին, նշված «նորությունը», ըստ էության, ավելի վաղ «լուրի» խմբագրված տարբերակն է, այն է՝ «Ուկրաինա-թուրքական անօդաչու թռչող սարքեր Դոնբասի դեմ պատերազմի համար» վերնագրով «Նեզավիսիմայա գազետա»-յի 2020 թվականի մարտի 9-ի հոդվածը:
Այս կապակցությամբ ցանկանում ենք հիշեցնել, որ Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկին նախկինում կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին երկխոսել և կարգավորել հակամարտությունը, ինչպես նաև հայտարարել է, որ Կիևը ռազմական օգնություն չի տրամադրելու կողմերին:
Եվս մեկ անգամ հորդորում ենք հայկական լրատվամիջոցներին ուշադիր մոտենալ ռուսական լրատվամիջոցների կողմից հրապարակված «նորություններին», որոնց հակաուկրաինական կողմնորոշումը հայտնի է:
Նմանատիպ նյութեր
1282 դիտում
16:16 21-02-2015
Ռուսական ԶԼՄ-ների մի մասը հայտնվել է Ուկրաինայի անվտանգության խորհրդի սև ցուցակում
Այս բաժնից
661 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
502 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1012 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ