Ռուսական ԶԼՄ-ների մի մասը հայտնվել է Ուկրաինայի անվտանգության խորհրդի սև ցուցակում
                        Ուկրաինայի անվտանգության խորհուրդը կազմել է ռուսական զանգվածային լրատվամիջոցների ցուցակը, որում ընդգրվածները չեն ստանա հավատարմագրեր երկրի պետական մարմիններից կողմից:
Սև ցուցակն արդեն հանձնվել է Ուկրաինայի Գերագույն Ռադային, սակայն լրատվամիջոցների կոնկրետ անունները դեռ հայտնի չեն:
 
Ի դեպ՝ Ռուսաստանի արտգործնախարարությունն այս որոշումը որակել է որպես «երկրի տեղեկատվական դաշտի մաքրման քաղաքականություն»:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

