211652_close_icon

Համացանցում ավելացել են հայի անունով հանդես եկող ադրբեջանական քարոզչական նյութերը. «Իրատես»

views-count3658 դիտում article-date 09:51 20-10-2020
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե վերջին օրերին համացանցում զգալիորեն ավելացել են ադրբեջանական քարոզչական նյութերը, որոնց հեղինակները հանդես են գալիս հայ օգտատերերի անուն- ազգանուններով։ Դրան զուգահեռ, Հայաստանում արգելափակված չեն ադրբեջանական լրատվական կայքերը, որոնց հրապարակումներն անգիտակցաբար տարածում են որոշ հայ օգտատերեր` կուլ տալով թշնամու խայծը։ Չնայած տեղեկատվական անվտանգության մասնագետների մշտական հորդորներին, հնարավոր չի լինում խուսափել ադրբեջանամետ կեղծ քարոզչական նյութերի տարածումից, ինչը բավական դժվարացնում է հայկական կողմի աշխատանքը. պարբերաբար այդ ամենը հերքելու վրա, ժամանակ ծախսելու փոխարեն մեր մասնագետներն այս օրերին քարոզչական դաշտում շատ ավելի լուրջ աշխատանք ունեն անելու»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր