Արցախի ճանաչման հարցն առաջնահերթ է․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախում պատերազմի վերսկսման պահից առաջին պլան եկավ Արցախի Հանրապետության ճանաչման հրամայականը: Զուգահեռ սկսեցին հնչել կարծիքներ՝ հիմնականում արտերկրի քաղաքական շրջանակներից, թե այն կարող է վտանգել բանակցային գործընթացը:
Լայնածավալ պատերազմի ժամանակ, երբ արդրբեջանաթուրքական դաշինքը ահաբեկիչների ներգրավմամբ լայնածավալ պատերազմ է սանձազերծել եւ ակնհայտորեն ձգտում է մտնել Արցախի պատմական տարածք՝ բանակցությունների ընթացքը վնասելու մասին խոսելն իմաստ չունի: Պարզ է, որ Հայաստանը չի կարող այն առաջինն անել, բայց համաշխարհային քարոզչական արշավին մեկնարկ տալն անհրաժեշտություն է:
Արցախի Հանրապետության ճանաչման դեպքում, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վերջինս ավելի արդյունավետ կիրականացնի իր շահերը: Մյուս կողմից էլ բարեկամ երկրներն ավելի հասցեական եւ միջազգային նորմերին համապատասխան կկարողանան հարաբերվել Արցախի հետ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]