11303 դիտում
14:23 19-10-2020
Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները կհամակարգի գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը
Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները կհամակարգի գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ով ոչ վաղ անցյալում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր, ով մեծ հեղինակություն է վայելում հանրապետության զինված ուժերում։ Այս մասին հայտնում է «Սյունյաց երկիր»-ը:
«Սրբազան պատերազմը` հանուն հայոց ազատության եւ արժանապատվության, շարունակվում է։
Պատմության կամոք` Սյունիքը կրկին ամենազոր ու անմիջական թիկունքն է հերոսական Արցախի։
Դրանով էր, ըստ էության, պայմանավորված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 18-ի այցը Գորիս։
Վարչապետի այցից հետո հայտնի դարձավ, որ Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները կհամակարգի գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ով ոչ վաղ անցյալում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր, ով մեծ հեղինակություն է վայելում հանրապետության զինված ուժերում։
Սյունիքյան աշխատանքների համակարգողի նշանակումը, կարելի է ասել, անհրաժեշտություն էր դեռեւս պատերազմի առաջին օրերից։
Այդպես է վարվել Հայաստանի կենտրոնական իշխանությունը 1990-ականների պատերազմի ընթացքում, ինչպես եւ 1918-19 թթ. Զանգեզուրյան գոյամարտի տարիներին։
Այնպես որ` գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին ողջունում ենք եւ մաղթում հաջողություններ, նաեւ համոզմունք հայտնում, որ մեր ժողովրդի համար ճակատագրական այս օրերին Սյունյաց աշխարհի հերոսական ոգին կուղղորդի անմնացորդ նվիրումով։
Այսօր գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը եւ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հանդիպել են մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ կարեւորել հանրության բոլոր խավերի, իշխանության օղակների, լրատվամիջոցների համագործակցությունն ու մեկտեղված աշխատանքը, քանզի ամենքիս եւ յուրաքանչյուրիս նպատակը մեկն է` ՀԱՂԹԱՆԱԿ»,-գրում է լրատվամիջոցը:
Նմանատիպ նյութեր
2316 դիտում
09:35 03-12-2016
Երևանում ՀՀԿ ՏԿ աշխատանքները կհամակարգի ԳՄ 21 անդամներից մեկը. «Հայկական ժամանակ»
1156 դիտում
11:54 13-08-2023
Լուսավոր Հայաստան կուսակցության նախընտրական շտաբի աշխատանքները կհամակարգի Անի Սամսոնյանը
Այս բաժնից
2278 դիտում
21:21 09-01-2025
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան
1009 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
850 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են