211652_close_icon
views-count5672 դիտում article-date 18:17 12-01-2020

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, աշխատանքային շրջայցով եղել է մի շարք զորամասերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 12-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, աշխատանքային շրջայցով եղել է հյուսիս-արևելյան և կենտրոնական ուղղությամբ գործող մի շարք զորամասերում, մասնակցել ռազմական ու թիկունքային նշանակության նորակառույց շինությունների բացման հանդիսավոր արարողությունների: Շահառու զորամասերի զինծառայողները 2019թ. ընթացքում իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում ապահովվել են նորակառույց և արդի բոլոր չափորոշներին համապատասխանող զորանոցներով, որոնցում, բացի կենցաղային ու ծառայողական պայմաններից, լուծված են նաև անվտանգության և մարտական պատրաստականությանն առնչվող հարակից խնդիրները: Նշված զորամասերում շահագործման են հանձնվել նաև տեխնիկական սպասարկման ու բժշկական կետեր, լցակայան ու վառելիքաքսուքային նյութերի պահեստ, կաթսայատներ և այլ կառույցներ: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը վստահեցրել է, որ 2020թ. ընթացքում ևս ՊԲ-ում իրականացվող շինաշխատանքները կգտնվեն համապատասխան ստորաբաժանումների մշտական վերահսկողության ներքո և միտված կլինեն զինծառայողների համար ծառայողական ու կենցաղային ամենաբարձր մակարդակի պայմաններ ապահովելուն: Աշխատանքային շրջայցի ընթացքում հանրապետության նախագահը նաև մի շարք հանձնարարականներ է տվել զինվորականներին ու շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին հետագա աշխատանքները առավել բարձր մակարդակով իրականացնելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր