Երևանում ՀՀԿ ՏԿ աշխատանքները կհամակարգի ԳՄ 21 անդամներից մեկը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգողի հիմնական թեկնածուն քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Հիշեցնենք, ՀՀԿ կանոնադրությունը փոփոխվեց անցյալ շաբաթ տեղի ունեցած ՀՀԿ համագումարում և վերոնշյալ պոստը նորամուծություն է: ԳՄ 21 անդամներից մեկը պետք է համակարգի ՀՀԿ Երևան քաղաքի ողջ կառույցների աշխատանքը:
«Երևանում ունենք 12 տարածքային, 31 շրջանային և բազմաթիվ սկզբնական կառույցներ, որոնց աշխատանքը համակարգելու է ԳՄ անդամներից մեկը և, իհարկե, շատ հնարավոր է, որ համակարգողը Տարոն Մարգարյանը լինի»,- ասաց Թադևոսյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]