761 դիտում
23:50 18-10-2020
ԵՊՀ գիտական խորհրդի ուսանող անդամները այսօր դիմել են Գիտական խորհրդին՝ ընթացիկ քննությունները չեղարկելու առաջարկով
ԵՊՀ գիտական խորհրդի ուսանող անդամները այսօր դիմել են Գիտական խորհրդին՝ ընթացիկ քննությունները չեղարկելու առաջարկով: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ԵՊՀ ՈւԽ նախագահությունը։
«Հարգելի՛ ուսանողներ,
ԵՊՀ ռեկտորատի՝ նոյեմբերի 2-7-ը ընթացիկ քննություններ կազմակերպելու որոշումը դարձել է դժգոհությունների պատճառ:
Հոկտեմբերի 17-ին ԵՊՀ ՈւԽ կազմակերպած առցանց քննարկմանը ուսանողները հնարավորություն ունեցան իրենց դժգոհություններն եւ փաստարկները ուղղելու ԵՊՀ պրոռեկտորներին եւ ռեկտորին: Քննարկման արդյունքները ամփոփելով՝ ԵՊՀ գիտական խորհրդի ուսանող անդամները այսօր դիմել են Գիտական խորհրդին՝ ընթացիկ քննությունները չեղարկելու առաջարկով: Վերջինս նկարի տեսքով կցված է այս հաղորդագրությանը: Գործընթացը կլուսաբանվի ամենայն մանրամասնությամբ:
Ինչ վերաբերում է առցանց քննարկման ընթացքում տեղի ունեցածին եւ դրա վերաբերյալ սոցցանցերում տարածվող տեղեկատվությանը, ապա կարծում ենք, որ պատերազմով պայմանավորված մեր լարված տրամադրությունները Մայր Բուհի ուղղությամբ թիրախավորելը չի բխում մեր պետության եւ բուհի շահերից: Հաշվի առնելով վիճակի զգայունությունը՝ բոլոր համալսարանականները՝ լինեն ուսանող, դասախոս, թե վարչակազմի ներկայացուցիչ, պարտավոր են ցուցաբերել առավելագույն զսպվածություն, խուսափել ներքին դժգոհություններից, կատարել իրենց բոլոր պարտավորությունները, որպեսզի թիկունքը աշխատի անխափան, իսկ առաջնագիծը մնա ամուր:
Հարգանքով՝ ԵՊՀ ՈւԽ նախագահություն»,- ասվում է հայտարարության մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1408 դիտում
17:23 23-09-2019
ԵՊՀ գիտական խորհրդի պահանջով հրավիրվել է ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստ
710 դիտում
10:13 07-05-2020
Ոսկե մեդալների հավակնորդների քննությունները չեղարկելու որոշումը հնարավոր է՝ վերանայվի. «Փաստ»
1367 դիտում
21:40 27-02-2019
ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի ուսանող անդամները հայտարարություն են տարածել
Այս բաժնից
265 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
421 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
355 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ