211652_close_icon
views-count81637 դիտում article-date 11:07 17-10-2020

Երևանում «X6»-ի և Nissan-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով մահացել է 20-ամյա ուղևորուհին. X6-ի վարորդը եղել է Երևանում հայտնի գործարար «Պարտեզի Յուրայի» աղջիկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, հոկտեմբերի 16-ին, Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների հետաքննության և վարչական վարույթի իրականացման հետաքննչական բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի որոշմամբ հետաքննչական խմբի ղեկավար նշանակված ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 10-ին Երևանում՝ Գյուլբենկյան փողովի թիվ 34 շենքի դիմացի հատվածում Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Թամարա Աղամիրյանի կողմից վարած BMW X6 մակնիշի 50 XX 550 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 26-ամյա Գագիկ Խաչատրյանի վարած Nissan մակնիշի 36 MX 451 համարանիշի ավտոմեքենաների բախման հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված Երևանի բնակիչ՝ 20-ամյա Անի Թովմասյանի մահվան փաստով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW X6-ի վարորդը Երևանում հայտնի գործարար «Պարտեզի Յուրայի» աղջիկն է։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/10/10/1167126/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 10-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Գյուլբենկյան փողոցի թիվ 34 շենքի դիմացի հատվածում բախվել էին Երևան քաղաքի Վաղարշան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Թամարա Աղամիրյանի վարած BMW X6 մակնիշի 50 XX 550 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 26-ամյա Գագիկ Խաչատրյանի վարած Nissan մակնիշի 36 MX 451 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Գ. Խաչատրյանն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 20-ամյա Անի Թովմասյանը և 26-ամյա Արգիշտի Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, և օպերատիվ էին գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկները։ Վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր էր։ Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողների հերթապահ խումբը (գիշերային)՝ հերթափոխի պատասխանատու Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել էր ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր Գ. Ծառուկյանը, ում հաձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր