Աստված պահապան բոլոր զինվորներին. ՖԱ «Շիրակ»
Գյումրիի «Շիրակը» հայտարարությամբ է հանդես եկել ֆուտբոլի Հայաստանի առաջնության վերսկսման վերաբերյալ:
«Հոկտեմբերի 17-ից վերսկսվում են VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի խաղերը:
Առաջնության անցկացումն ունի օբյեկտիվ անհրաժեշտություն:
Մասնակից թիմերից ամենադժվարը, թերևս, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի համար է, որովհետև թիմը խաղում է մեծամասամբ հայ ֆուտբոլիստներով, որոնց համար խաղադաշտ դուրս գալը բարդ է լինելու:
«Շիրակ» ֆուտբոլային ընտանիքն այս օրերին, ցավոք, նաև կորուստներ ունեցավ: 4 մարզիկներ հերոսացան մարտի դաշտում: Ցավակցում ենք ընտանիքներին և կիսում կորստի ցավը:
Բոլոր թիմերին հաջողություն եմ մաղթում:
Աստված պահապան բոլոր զինվորներին»,- ասվում է հայտարարությունում: