Կրիշտիանու Ռոնալդու. Իտալիայի սպորտի նախարարը ստում է
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը վարակվել է կորոնավիրուսով, պատմել է իր ինքնազգացողության մասին:
«Իմ հետ ամեն ինչ կարգին է, սիպտոմներ չունեմ: Նախորդ գիշեր լավ եմ քնել: Շնորհակալ եմ ձեր հաղորդագրությունների մասին: Հուսով եմ շուտով վերադառնալ մարզումներին»:
Պորտուգալացին նաև պատասխանել է Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորային, որը Ռոնալդուին մեղադրել էր հակահամաճարակային կանոնները խախտելու մեջ:
«Դա սուտ է, ես ոչինչ չեմ խախտել: «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հետ ամեն ինչ համաձայնեցնելով, մենք ամեն ինչ արել ենք համաձայն կանոնների: Մարդը, որի անունը չեմ տալիս, ասել էր, որ ես չեմ հարգում կանոնները, բայց դա սուտ է: Ես ոչ մեկի հետ չեմ շփվել, նույնիսկ՝ Թուրինում»: