2257 դիտում
10:36 16-10-2020
Որքան փամփուշտ արժե դիմակ չկրելը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կորոնավիրուսով վարակվածների երեկվա թիվը հասել է 1371-ի: Դա, որքան հասկանում եմ, ռեկորդ է թե՛ բացարձակ թվերի և թե՛ թեսթավորվածների ու վարակվածների հարաբերակցության առումով: Եթե հիմա պատերազմ չլիներ, ապա այդ թիվը լուրջ տագնապի և բազմաթիվ քննարկումների առարկա կդառնար: Բայց ինձ թվում է՝ վարակի տարածումը հատկապես պետք է մտահոգի պատերազմի ժամանակ: Թե ինչու՝ դրա մասին բազմիցս խոսվել է: Առողջապահական համակարգն առանց այդ էլ լարված է պատերազմի պատճառով, և քանի դեռ մարտական գործողությունները շարունակվում են, ցավոք սրտի, հնարավոր չի լինի խուսափել մեր զինվորների վիրավորումներից:
Բայց կորոնավիրուսով վարակվածների այս ահռելի թվից հնարավոր է խուսափել, եթե պահպանենք հիգիենայի կանոնները: Այնինչ այսօր փողոցում մեր քաղաքացիների մեծամասնությունը կա՛մ դիմակը կախում է վզից, կա՛մ ընդհանրապես չի դնում: Եվ վստահ եմ՝ այդ մարդիկ խոսում են համերաշխությունից և միասնությունից: Բայց իրականում նրանք համերաշխ չեն մեր զինվորների հետ, քանի իրենց անպատասխանատվության պատճառով բժիշկները, դեղորայքը, սարքավորումներն աշխատում են «երկու ճակատով»: Այո, հիմա փողոցներում ոստիկանները քիչ են, որովհետև ոստիկանական համազգեստով մեր երիտասարդները նույնպես գնացել են ռազմաճակատ: Դիմակ չկրողները համերաշխ չեն նաև այդ երիտասարդների հետ:
Արևմուտքում ամեն ինչ ընդունված է գնահատել քանակական չափանիշներով, և դա սխալ է այն առումով, որ մարդու կյանքն ու առողջությունն անգին են: Սակայն գին ունեն փամփուշտները, հրթիռները, արկերը, ինչպես նաև դեղահաբերը, վիրակապերը և հիվանդանոցների մահճակալները: Այդպիսով, թվերը համադրելով, կարելի է հստակ հավասարում ստանալ, թե որքան փամփուշտ կամ արկ արժե դիմակը չկրելը: Դա ոչ թե փոխաբերություն է, այլ անպատասխանատու վարքի միանգամայն հաշվառելի հետևանք:
Ավելին՝ ես կարծում եմ, որ կարելի է հաշվառել նաև անպատասխանատու արտահայտությունների վտանգը: Օրինակ, Ալիևը կուտ է տալիս մեր հասարակությանը՝ «Հայաստանի նախկին իշխանությունների հետ այսպես էր, ներկաների հետ՝ այնպես», որպեսզի մենք դրա շուրջ բանավեճ ծավալենք: Խնդրում եմ ուշադրություն դարձնել՝ քննարկում ենք խոսքերն այն մարդու, որը մեզ վրա կրակում է և սպանում է մեր զավակներին: Ես կարծում եմ, որ ամեն մի բառ, որը պատերազմի հանգամանքն օգտագործում է «նախկինների» կամ «ներկաների» դեմ, մի կրակոց է մեր զինվորների ուղղությամբ՝ անկախ նրանից, թե որ մակարդակում է դա արվում: Ինձ համար կա մեկ Հայաստան, որը գոյություն ունի առնվազն 2,5 հազար տարի և տվյալ պահի իշխանություն, որի ղեկավարությամբ պետք է ևս մեկ անգամ հաղթենք պատերազմում: Մնացած «քաղաքական» խոսակցությունները միայն խանգարում են»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1543 դիտում
09:18 05-08-2016
Ոչ մի բանի համար պատասխանատվության չկրելը և ոչ մի խնդիր չունենալը. «Առավոտ»
1431 դիտում
16:58 01-11-2014
Կամավոր հանձնել է փամփուշտ կրակող ինքնաշեն սարք և 99 փամփուշտ
Այս բաժնից
1009 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1057 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1057 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»