95746 դիտում
09:54 16-10-2020
Հստակ հայտարարություններ են եղել՝ եթե իրավիճակը վատթարանա, Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը կկատարեն իրենց պարտավորությունները Հայաստանի նկատմամբ. վարչապետի հարցազրույցը՝ շվեյցարական RTS-ին. Tert.am
Միացյալ Նահանգները և Ֆրանսիան պետք է աջակցեն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/16/pashinyan-rts/3421407?fbclid=IwAR2D5B3pjY3TwJ5Vm1UnS11qzmCRuMh9S_puhuQ_QpIxVMkbMuuodhc8rtc&__cf_chl_jschl_tk__=214f12c2a1232071d63894d458d913940fc5523d-1602827341-0-AcfHqKB2kr8ugcQa5SNGYeAFy1D6fzXi_xVXvygCstTXJXoprRZS6ea-dmllXZHdRxpsQGjayWEU6StJXcp4sOKz2zSMJqom5JeTEGNrOv5M5Pxq46g2Zavu5lZOIHByYygFN68BV_-u7jk9zxUo8W6vk2A4XANEclirJLVi74isf224-af6k9vOO-5-pnANqVySGjm9b5IG9XwPwebfKAuNgsn6pR5XxL-vBIDaAgBOE1eLyxIZr1GNpMIgGYR44_u8w_lQHRkZcB7kq57LXuHNhZvxHxLKy7bRvmBPofEikOmZVXtkfMHI973J-iwxrpSAmMbIm-y89Fys4xIii5R-gLax5kzkFJURu9FfcR0_kqLYHGjkkrc_4z3kcO_b2YKuQChT902DoQgqHemrn5n9hndPwNLGcU02lYM4iTSckg6rdQn4afw2at5ClyamDPrEoHaYi35haT7O4LXPyrTK38OfGRH8bfsW-3gnrMsd]Tert.am[/url]-ը։
«Մենք մշտական խորհրդակցություններ ենք անցկացնում մեր ռուս գործընկերների հետ, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում: Արդեն հստակ հայտարարություններ են եղել առ այն, որ եթե իրադրությունը վատթարանա, Ռուսաստանն ու ՀԱՊԸ-ը կկատարեն իրենց պարտավորությունները Հայաստանի նկատմամբ»,- նշել է վարչապետը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի ՌԴ դերը և արդյոք կցանկանա ավելի շատ աջակցություն ստանալ Մոսկվայի կողմից:
Փաշինյանը շեշտել է Թուրքիայի ունեցած ապակառուցողական դերը հակամարտությունում՝ հիշեցնելով, որ վերջինը առաջնագծու Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկանների է տեղակայել: Վարչապետը կոչ է արել միջազգային հանրությանն արձագանքել կատարվողին, հակառակ դեպքում Լեռնային Ղարաբաղի բնակիչները Ցեղասպանության վտանգի առաջ կկանգնեն:
RTS - Որքանո՞վ է լուրջ մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնում է երկու շաբաթ տևած մարտերի արդյունքում տուժած հարյուր հազարավոր մարդկանց մասին:
Նիկոլ Փաշինյան - Իրավիճակն ավելի քան լուրջ է: Լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթանում: Անգամ ռազմական փորձագետներն ասում են, որ գործ ունենք 21-րդ դարում աննախադեպ ռազմական գործողությունների հետ՝ հաշվի առնելով օգտագործված ամբողջ սպառազինությունը՝ լինի դա տանկ, զրահատեխնիկա, անօդաչու թռչող սարքեր, նույնիսկ՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ և մեծ թվով զորքեր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/10/16/pashinyan-rts/3421407?fbclid=IwAR2D5B3pjY3TwJ5Vm1UnS11qzmCRuMh9S_puhuQ_QpIxVMkbMuuodhc8rtc&__cf_chl_jschl_tk__=214f12c2a1232071d63894d458d913940fc5523d-1602827341-0-AcfHqKB2kr8ugcQa5SNGYeAFy1D6fzXi_xVXvygCstTXJXoprRZS6ea-dmllXZHdRxpsQGjayWEU6StJXcp4sOKz2zSMJqom5JeTEGNrOv5M5Pxq46g2Zavu5lZOIHByYygFN68BV_-u7jk9zxUo8W6vk2A4XANEclirJLVi74isf224-af6k9vOO-5-pnANqVySGjm9b5IG9XwPwebfKAuNgsn6pR5XxL-vBIDaAgBOE1eLyxIZr1GNpMIgGYR44_u8w_lQHRkZcB7kq57LXuHNhZvxHxLKy7bRvmBPofEikOmZVXtkfMHI973J-iwxrpSAmMbIm-y89Fys4xIii5R-gLax5kzkFJURu9FfcR0_kqLYHGjkkrc_4z3kcO_b2YKuQChT902DoQgqHemrn5n9hndPwNLGcU02lYM4iTSckg6rdQn4afw2at5ClyamDPrEoHaYi35haT7O4LXPyrTK38OfGRH8bfsW-3gnrMsd]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
526 դիտում
13:17 22-11-2024
Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտներ այցելել են Ազգային ժողով
532 դիտում
12:42 22-11-2024
Երանոս գյուղում ոռոգման ջրատար ցանց է կառուցվում