Միջազգային հանրությունից իմ ակնկալիքը հստակ է՝ ԼՂ-ի պարագայում կիրառել անջատում հանուն փրկության սկզբունքը․ Փաշինյանը՝ շվեյցարական RTS ՀԸ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լեռնային Ղարաբաղի ողջ պատմության ընթացքում, բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայեր, և հիմա նրանք կանգնած են իրենց հայրենիքը, իրենց երկիրը, իրենց տունը, իրենց բնակավայրը կորցնելու վտանգի առաջ:
Միջազգային հանրությունից իմ ակնկալիքը հստակ է՝ Լեռնային Ղարաբաղի պարագայում կիրառել անջատում հանուն փրկության սկզբունքը:
Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: