211652_close_icon
views-count7569 դիտում article-date 20:14 11-03-2016

Մոտ ժամանակներս հայերը ևս կկարողանան Եվրոպա գնալ առանց վիզաների. Պ. Սվիտալսկի

Ինչպես հաղորդում է ` «Ազատություն» ռադիոկայանը՝ մոտ ժամանակներում Հայաստանն ու Եվրամիությունը կհասնեն վիզաների ազատականացմանը, ինչի մասին այսօր Վանաձորում[url=http://www.azatutyun.am/archive/news/20160311/2031/2031.html?id=27604829] հայտարարել է[/url] Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա հորդորել է Հայաստանին համբերատար լինել՝ հաշվի առնելով միգրացիոն խնդիրները և իրավիճակը Եվրոպայում: Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից Հայաստանի քաղաքացիների համար ուժի մեջ է մտել վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը Եվրամիության հետ, որով Հայաստանի քաղաքացիները Շենգեն վիզայի համար այսուհետ 60 եվրոյի փոխարեն վճարում են 35 եվրո, իսկ քաղաքացիների որոշակի խմբեր էլ առհասարակ ազատվում են վիզայի վճարից: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանին հարց ուղղվեց , թե ինչ փուլերի ու ժամանակին մասին կարող է խոսք գնալ և նա այս առնչությամբ հայտնեց. «Այստեղ 3 փուլ կա. վիզաների դյուրացում, վիզային երկխոսություն, երրորդը` վիզաների ազատականացումն է: Ուզում եմ հիշեցնել, որ Ռիգայի գագաթնաժողովում որոշում ընդունվեց Հայաստանին տալ երկրորդ փուլին` վիզա–դիալոգին անցնելու հնարավորություն»: Ըստ քաղաքագետի՝ վիզա-երկխոսության փուլում ԵՄ-ն ու Հայաստանը պետք է աշխատեն հակակոռուպցիոն ու հակախտրական օրենսդրության` սեռական  փոքրամասնություններ, կանանց իրավունքներ և այլն, մշակման, ընդունման դաշտում, ինչից հետո արդեն կբացվի վիզային ազատականացման հնարավորությունը:

Նմանատիպ նյութեր