211652_close_icon
views-count28718 դիտում article-date 21:04 15-10-2020

Ավտովթար Լոռու մարզում. 57–ամյա վարորդը 06-ով բախվել է էլեկտրասյանը. 5 վիրավորների մեջ կա 5-ամսական երեխա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 13-ին Լոռու մարզում տեղի ունեցած վթարի փաստով: Ժամը 20:30-ի սահմաններում Ալավերդի-Բագրատաշեն Մ-6 միջպետական ճանապարհի 59-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Ալավերդի քաղաքի բնակիչ, 57-ամյա Արամայիս Մ.-ն իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ, 31-ամյա Գայանե Մ.-ն, 55-ամյա Հռիփսիմե Մ.-ն, 31-ամյա Աբգար Կ.-ն, 5-ամսական Դավիթ Կ.-ն և վարորդ Արամայիս Մ.-ն տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արարատ Նազարյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր