211652_close_icon

Թուրքիան միակ երկիրն է, որը կոչ չի անում հարգել հրադադարը. Ֆրանսիայի ԱԳ նախարար

views-count8212 դիտում article-date 19:44 15-10-2020
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Թուրքիան միակ երկիրն է, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարը հարգելու կոչ չի անում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Reuters-ը: Նշվում է, որ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը քննադատել է Թուրքիայի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, որում այն աջակցում է Ադրբեջանին՝ ընդդեմ էթնիկ հայերի: «Այս հարցում չի կարող լինել ռազմական հաղթանակ, այսպիսով հրադադարը պետք է իրականացվի: Այն, ինչ մենք այսօր կարող ենք տեսնել, այն է, որ միակ երկիրը, որը կոչ չի անում հարգել հրադադարը, Թուրքիան է, և դա վնասակար է»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր