Թուրքիան Հունաստանի ԱԳ նախարարի ինքնաթիռը 20 րոպե պահել է թուրք-իրաքյան սահմանի վրա՝ թույլ չտալով թռիչքը
Թուրքիայի իշխանությունները հոկտեմբերի 14-ի երեկոյան Հունաստանի կառավարական ինքնաթիռը 20 րոպե պահել են իրաքյան Մոսուլից դեպի հյուսիս գտնվող թուրք-իրաքյան սահմանի վրա՝ մերժելով թռիչքի թույլատվություն տրամադրել։
Ինչպես հաղորդում է Ria Novosti գործակալությունը, ինքնաթիռում գտնվել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը, ով վերադառնում էր Աթենք:
Հայտարարության մեջ նշվում է, որ գործողությունը դուրս է գալիս բարիդրացիության հասկացությունից և խախտում է դիվանագիտական գործելակերպի կանոնները։
Նշվում է նաև, որ Հունաստանի արտաքին գործերի նախարարի այցն Իրաք առաջինն էր 22 տարվա ընթացքում: Այցն ավարտվելուց հետո ինքնաթիռը թռել է Իրաքից:
Թուրքիայի իշխանությունները VIP չվերթի մասին ծանուցվել էին և թռիչքը թույլատրել, բայց սահմանին մոտենալիս այն ետ են կանչել։