Միչիգանի օրենսդիր մարմինը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձև է ընդունել
Միչիգանի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձև:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Բանաձևի հեղինակը Միչիգանի օրենսդիր մարմնի անդամ Մարի Մանուգյանն է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։