211652_close_icon

Հանրապետությունում այս պահին իրականացվում է աշխարհազորայիններից կազմված ջոկատների ստեղծման գործընթացը. Արցախի նախագահ

views-count3750 դիտում article-date 22:10 13-10-2020
Առաջիկա ժամերի եւ օրերի ընթացքում Պաշտպանության բանակը կհամալրվի պատերազմի եւ զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ու գիտելիքներ ունեցող մեր քաղաքացիներով, որոնց մասնակցությունը, համոզված եմ, էականորեն նպաստելու է մարտի դաշտում իրականացվող մեր զորքերի գործողությունների արդյունավետության բարձրացմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր այցելել եմ Ասկերան շրջկենտրոն եւ շրջանային ղեկավարության հետ քննարկել պատերազմական գործողություններին աշխարհազորայինների մասնակցության հարցերը: Շրջվարչակազմի ղեկավարը զեկուցեց, որ ժողովուրդն ունի պատասխանատվության բարձր գիտակցում, եւ կամավորական ջոկատների կազմավորման աշխատանքներն ընթանում են հավուր պատշաճի: Ասկերանի օրինակով Հանրապետության բոլոր շրջաններում այս պահին իրականացվում է աշխարհազորայիններից կազմված ջոկատների ստեղծման գործընթացը: Առաջիկա ժամերի եւ օրերի ընթացքում Պաշտպանության բանակը կհամալրվի պատերազմի եւ զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ու գիտելիքներ ունեցող մեր քաղաքացիներով, որոնց մասնակցությունը, համոզված եմ, էականորեն նպաստելու է մարտի դաշտում իրականացվող մեր զորքերի գործողությունների արդյունավետության բարձրացմանը»,- գրել է նախագահը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

RUS ENG ⬇️ Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր այցելել եմ Ասկերան շրջկենտրոն և շրջանային ղեկավարության հետ քննարկել...

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Вторник, 13 октября 2020 г.

Նմանատիպ նյութեր