211652_close_icon

Ինչու՞ է Մարուքյանը սոսնձվել հենց այս պահին նման հանձնախմբի ստեղծման թեմային․ Արմեն Աշոտյան

views-count1597 դիտում article-date 16:29 03-02-2021
Արմեն Աշոտյնաը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ստիպված եմ կրկին անդրադառնալ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարություններին, կապված վերջին Արցախյան պատերազմի հանգամանքների օբյեկտիվ և լիարժեք հետաքննություն իրականցնելու իրենց առաջարկության հետ, քանզի Մարուքյանի հայտարարությունները հստակ քաղաքական խաղի և իրականության աղավաղման տպավորություն են թողնում: Երբ պարոն Մարուքյանը երկիմաստ զուգահեռներ է անցկացնում մեր ու քպ-ական մոտեցումների միջև, ինձ մոտ տարակուսանք է առաջանում. ա. Ոչ ոք Հայաստանում չի մոռացել ԼՀԿ և ՔՊ 2017-ի սիրավեպը: բ. Դեռ թարմ են հիշողությունները ԼՀԿ-ի՝ 2018-ին դավաճանի կառավարության մաս կազմելու: գ. Միչև հիմա հուզվում ենք ԼՀԿ սոցապ նախարարին կառավարությունից տանել ու հետ բերելու մելոդրամայից: դ. Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր պարոն Մարուքյանը լվանում դավաճան սրիկայի երեսը, երբ մենք ու ընդդիմության այլ ներկայացուցիչներ խիստ ու փաստարկված մտահոգոււթյուններ էինք հայտնում Արցախյան բանակցությունների հետ կապված: Ուստի, եթե ավելի անկեղծ ասենք, տարակուսելի է ոչ թե մեր գրավոր մերժումը, այլ ԼՀԿ-ի հետպատերազմյան հականիկոլական կեցվածքը: Ի տարբերություն դավադիր պատերազմի «կնքահայր» դարձած ՔՊ-ի, մենք առաջնահերթ ենք շահագրգիռ բացահայտելու վերջին պատերազմի ամբողջ ռազմաքաղաքական, կուլիսային և դիվանագիտական հանգամանքները: Ի տարբերություն ԼՀԿ-ի, հասկանում ենք, որ գործող իշխանության օրոք դա անել լիարժեք և արդյունավետ անհնար է, քանզի. 1. Տասնյակ, իսկ գուցե հարյուրավոր մարդիկ, որոնք փաստարկված ասելիք կունենան այս հարցով, կվախենան դա անել հիմա, քանի դեռ իշխանության ղեկը դավադիր ոհմակի ձեռքերում է: 2. Պատերազմի հետ կապված եղած բացահատումներից հետո նիկոլական խունտան քրեական գործեր է հարուցում այդ մարդկանց հանդեպ և իրականացնում քարոզչական տեռոր: 3. Նույն «Պատրոն Դավիթի» գործի օրինակով ապացուցվում է, որ անգամ հարուցված գործերը կլոունադա են և շոու: 4. Քարոզչության մեջ նման հանձնախմբի ստեղծումը իշխանությունների կողմից օգտագործվելու է «մենք դավաճան չենք, հենա հանձնաժողով կա, թողեք աշխատեն» թեզերի շրջանակներում: Վստահ եմ, որ Մարուքյանն այս ամենը հասկանում է: Այդ դեպքում հարց է ծագում. ինչու՞ է նա սոսնձվել հենց այս պահին նման հանձնախմբի ստեղծման թեմային: Առաջարկում եմ պատասխանի երկու տարբերակ. 1. Կամ հերթական քարոզչական հնարքն է իրականացնում, զուգաահեռ թիրախավորելով Հանրապետականին (վատ է, որ հազարավոր զոհերի և հսկայական տարածաքային կորուստների պատճառ դարձած պատերազմը օգտագործվում է նեղ կուսակցական քարոզչության նպատակով): 2. Կամ էլ նա կրկին գործում է դավաճան սրիկայի հետ համաձայնեցված ու «փոխանցումներով» և փաստացի նորից սպասարկում է վիժվածքի շահերը: Հետևությունները թողնում եմ ձեզ: Կից՝ Սերժ Սարգսյանի գրավոր պատասխանը Էդմոն Մարուքանին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ստիպված եմ կրկին անդրադառնալ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարաություններին, կապված վերջին Արցախյան...

Posted by Armen Ashotyan on 2021 թ. փետրվարի 3, չորեքշաբթի

Նմանատիպ նյութեր