211652_close_icon
views-count48231 դիտում article-date 21:08 13-10-2020

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Տեղ գյուղում հնչել են կրակոցներ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 12-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 18:00-ի սահմաններում Տեղ գյուղի սկզբնամասում անհայտ անձը իր մոտ պահվող ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակում: Նշված վայր է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր տաք հետքերով պարզել են, որ կրակոցների հեղինակը նույն գյուղի բնակիչ, 39-ամյա Արծրուն Աղաբեկյանն է, ով մինչև ոստիկանների ժամանումը, հեռացել էր դեպքի վայրից: Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները նրա հարազատների հետ անցկացրել են բացատրական աշխատանքներ, ինչի շնորհիվ նրա ողբոր որդին՝ նույն գյուղի բնակիչ, 23-ամյա Նարեկ Աղաբեկյանը Գորիսի ոստիկաններին է ներկայացրել «ԱԿ-75» տիպի ինքնաձիգը, իր 2 պահեստատուփով, որոնց մեջ եղել է 5.45 մմ տրամաչափի 47 փամփուշտ: Գորիսի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ա. Աղաբեկյանին հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ Գորիսի ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր