211652_close_icon

Թալինի քաղաքապետի նկատմամբ հարուցվել է քրեական գործ

views-count53286 դիտում article-date 20:15 13-10-2020
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր օր-ի 196 հոդվածի (հրապարակային սակարկությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելը) և 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական լիազորություները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Արագածոտնի մարզի Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի նկատմամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է՝ տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իրականացնելով կազմակերպչական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգրվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահին հակառակ և տարբեր ժամանակահատվածներում, համայնքապետարանի աշխատակիցների հետ միասին չարամտորեն խախտել է «հրապարակային սակարկության մասին» ՀՀ օրենքի պահանջները, կազմակերպել ձևական աճուրդ, որին մասնակցել են նրանց ազգականները: Աճուրդի կայացման գործընթացն իբրև սահմանված կարգով անցկացնելու վերաբերյալ աճուրդի հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի անդամների կողմից նշված անձանց տվյալներով կազմվել է հողամասերի աճուրդով վաճառքին մասնակցելու հայտեր, աճուրդի մասնակցության տեղական վճարի դրամարկղային ելքի օրդերների վերաբերյալ փաստաթղթեր, ինչի արդյունքում նշված գույքը շուկայականից անհամեմատ ցածր գնով օտարվել է այդ անձանց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է խնդրի վերաբերյալ ներկայացնել Թալինի քաղաքապետ Ս. Արամյանի տեսակետը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր