3890 դիտում
16:48 13-10-2020
Եթե ոչինչ չձեռնարկվի, ապա 2 շաբաթ անց ամեն օր կունենանք արդեն 1200-1400 վարակակիր. ԱՆ
Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացությունն կրկնապատկվում է յուրաքանչյուր 14 օրը մեկ, եւ եթե ոչինչ չձեռնարկվի, ապա 2 շաբաթ անց ամեն օր կունենանք արդեն 1200-1400 վարակակիր՝ այժմյան 650-750-ի փոխարեն: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։
Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Այդ ամենը չի կարող անհանգստություն չառաջացնել: Նոր դեպքերի թվի աճը նշանակում է առողջապահական համակարգի համար հավելյալ ծանրաբեռնվածություն, մահճակալների պակաս, բուժաշխատողների գերծանրաբեռնվածություն: Այդ ամենը լուրջ խնդիր է՝ հաշվի առնելով երկրում ռազմական դրությունը», - ասել է Հ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:
Մասնագետի խոսքով՝ երկրում կորոնավիրուսի ակտիվ տարածումը լուրջ վտանգ է նաեւ վիրավոր զինվորների համար, քանի որ նրանց վարակման ռիսկը մեծանում է: Չնայած հիվանդանոցներում արվում է հնարավոր ամեն ինչ՝ նվազեցնելու հիվանդանոցի ներսում վարակվելու ռիսկը, վիրավոր զինվորը կարող է վարակվել հիվանդանոցի ճանապարհին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1349 դիտում
10:13 22-05-2020
Եթե վարակը շարունակվի նույն տեմպով տարածվել, օգոստոսի վերջին կունենանք 250 000 վարակակիր. Չալաբյան
12114 դիտում
09:01 27-03-2020
Վրաստանում կորոնավիրուսի պիկը կլինի 2 շաբաթ անց, կնահանջի 4 շաբաթ անց. «Ժամանակ»
1521 դիտում
17:58 29-10-2015
Արթուր Դավթյան. Եթե շարունակեմ լավ հանդես գալ, ապա Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր կունենանք
Այս բաժնից
880 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
634 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար