211652_close_icon
views-count15923 դիտում article-date 22:04 12-10-2020

20-ամյա Դավիթը հունվարին էր զորացրվել, պատերազմի լուրն իմանալով՝ մեկնել էր կռվի դաշտ. 168.am

«Դավիթը շատ լավ տղա էր, լավ մարդ էր, լավ ընկեր էր, լավ երգում-նվագում էր, ամբողջ օրը հայրենասիրական երգեր էին երգում»,- [url=https://168.am/2020/10/10/1384616.html?fbclid=IwAR1f-4T-JvFDfkY7fq3ByNfsB9MxjMhHAkXivQRRe0lIBmj9s46WnGgKKbY]168.am[/url]-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված 20-ամյա Դավիթ Խորենի Ջալավյանի դասղեկը՝ Ալվարդ Բարսեղյանը: «Ապրում էր ծնողների, իրենից մեծ եղբոր և տատիկի հետ, որը նաև ծնողական ժողովներին էր գալիս: Շատ լավ ընտանիք, շատ լավ մարդիկ, դաստիարակված երեխա: Դավիթն արմատներով Գետաշենից էր, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր ոստիկանության ակադեմիա, 9 ամիս առաջ էր զորացրվել՝ հունվարին, ընդունվել էր Պոլիտեխնիկ: Պատերազմի լուրն իմանալով՝ մեկնեց ճակատ և հենց առաջին օրից եղել է կռվի դաշտում: Երկու եղբայրներով գրանցվել էին, որպեսզի մեկնեին Արցախ, բայց ճանապարհին Դավիթն ավագ եղբորը խնդրել է, որ իջնի մեքենայից և տուն գնա»,- պատմեց Դավիթի դասղեկը: Դավիթ Ջալավյանին հուղարկավորել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր