211652_close_icon
views-count9631 դիտում article-date 08:46 05-08-2020

Ինչքա՜ն հայրենասեր էիր ու ուժեղ, ասում էիր մեկ անգամ կռվի դաշտ մտնողը էլ չի կարող հետ գալ ու չգնալ, հայրենիքի հանդեպ սերդ վեր էր ամեն ինչից

Պապ ջան ծնունդդ շնորհավոր։ Արդեն 26 տարի է ապրում ենք առանց քեզ։ Երբ փոքր էի, մեղադրում էի քեզ, որ լքեցիր մեզ ու թողեցիր դաժան ճակատագրի հետ մենակ, բայց հիմա, երբ քո տարիքում եմ և ծնող եմ, հասկանում եմ, թե որքան շատ ես ուզել ապրել՝ վայելելով մեր ներկայությունը, մեր դժվար պահերին ինչքան կուզեիր մեր կողքին լինել և թեթևացնել դժվարությունները։ Ինչքա՜ն հայրենասեր էիր ու ուժեղ, ասում էիր մեկ անգամ կռվի դաշտ մտնողը էլ չի կարող հետ գալ ու չգնալ, հայրենիքի հանդեպ սերդ վեր էր ամեն ինչից։ Ապրեցինք քո պատգամներով, քո խիզախությամբ ու հայրենիքին նվիրվելով։ Հիշում եմ, կարծես արդարանում էիր ամեն անգամ սահման գնալիս, ասում էիր գնում եմ, որ դուք հանգիստ քնեք, իսկ ես ներքին խռովվմունք ունեի, ինքս ինձ անընդհատ հարցնում էի, իսկ մեր շենքից ինչու՞ ոչ ոք չէր գնում, որ իրենց երեխաներն էլ հանգիստ քնեն, դասընկերներիս պապաները ինչու՞ չէին գնում, հիմա հասկանում եմ՝ դու գնացիր բոլորի փոխարեն և քո ու քո նման հերոսների շնորհիվ այսօր իմ երեխաներն էլ են հանգիստ քնում։ Նույնիսկ մահվանդ օրը խորհուրդ ունի՝ կյանքիդ ամենաերջանիկ օրերից մեկն էր։ Հպարտ եմ, որ քո աղջիկն եմ, հիշատակդ թող վառ մնա պապ ջան, կարոտում եմ քեզ շաաաատ։ [b]Հեղինե Խուրշուդյան[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր