211652_close_icon
views-count516222 դիտում article-date 19:39 12-10-2020

Զարհուրելի դեպք Երևանում. հայրենիքի համար կյանքը զոհաբերած 19-ամյա հերոս զինվորի տունը տականքը կամ տականքները հուղարկավորության օրը թալանել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, զարհուրելի դեպք է տեղի ունեցել Երևանում: Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում երեկ հողին են հանձնել Արցախի Հանրապետության առաջնագծում հերոսաբար զոհված, ծնունդով գանձակեցի, սակայն ժամանկավորապես Երևանի Հաղթանակ թաղամասում (4-րդ գյուղ) բնակվող, հրետանավոր 19-ամյա Նարեկ Սարգսյանին: Այսօր հերոս զինվորի ընտանիքի անդամները, այցելելով 4-րդ գյուղի տուն, մնացել են ապշած: Ճիվաղը կամ ճիվաղները կամ ինչպես նշում էին հավաքվածները՝ թուրքացած հայը կամ հայերը, իմանալով, որ ընտանիքի անդամները գտնվում են Գավառում՝ իրենց վշտով տարված և տեղի է ունենում հերոս զինվորի հուղարկավորությունը, տանը ոչ ոք չկա, բացել են պատուհանն ու մտել բնակարան և այնտեղից կատարել գողություն: Այս օրերին թե՛ տեղական, թե համաշխարհային մամուլը ողողված է թուրք –ադրբեջանական հրոսակախմբերի կողմից կատարված փաստերն ապացուցող վայրագություններով, այդ թվում՝ մարդկանց սեփական տների թալանման դեպքերով: 4-րդ գյուղի բնակիչները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «էդ տականքը կամ տականքները ինչով են տարբերվում Ալիևից ու էրդողանից: Չէ՞ որ Նարեկը առաջնագիծն էր պահում ու բազմաթիվ հերոս հայերի նման նահատակվեց: Երեկ ծնողները երեխային հողին են հանձնում, իսկ այդ օրը թալանում են նրանց տունը: Ողջ տան սենյակները ամբողջովին տակնուվրա են արել՝ պահարաններից մինչև անկողին: Թափթփուկը կամ թափթփուկները անգամ կոտրել են Նարեկի փոքրիկ կասսան, որի մեջ ծնողները ամիսը մի քանի կոպեկ էին կուտակում այն նպատակով , որ հերոս տղեն բանակից վերադառնար ու մի փոքր խնջույք կազմակերպեն: էդ աստիճանի տականք երևի միայն թուրքն ու ադրբեջանցին ծնեն: Ուզում ենք հավատալ, որ ոստիկանությունը կհայտնաբերի հանցագործին կամ հանցագործներին, ում նույնիսկ պատրաստ ենք մենք մեր ձեռքերով դատաստան տեսնել: Նարեկը այնքան է խելացի եղել, որ անվճար ավարտել է Արաբկիր վարչական շրջանում գտնվող Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ռոբոտաշինության բաժինը: Մեծ ծրագրեր ուներ: Ողջ թաղը գիտեր, որ նա միշտ ասում էր՝ բանակից գամ, ուսումս շարունակելու եմ ու էլի կապս չեմ կտրելու բանակից: Մեր բանակը հզոր է բայց, որ մեր նման տղերքն էլ իրենց խելքով սատար լինեն բանակին ապա թուրքը չէ, ազերին չէ, նույնիսկ աշխարհի շատ գերհզոր պետությունների բանակներ չեն կարող ոտք գցել Հայոց բանակի հետ: Ու հիմա ծնողները վշտի մեջ կրկնակի վիշտ են ապրում: Չգիտես, ինչ ասես»,- նշում էին հարևանները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի մասին տեղեկացվել են արդեն ոստիկանության Մալաթիայի բաժնում, որտեղ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [b]Թուրք–ադրբեջանական ահաբեկիչների դեմ հերոսաբար պայքարած ու իր կյանքը հայրենիքի համար զոհաբերած 19-ամյա Նարեկ Սագսյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0319203001602517145141158.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր