Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում Հադրութի հատվածում. Վահրամ Պողոսյան
Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են: Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացրելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք:
Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում:
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։