211652_close_icon

Արցախի բնակչության նկատմամբ զինված հարձակման հետևանքները. ՄԻՊ

views-count35483 դիտում article-date 19:44 11-10-2020
Արցախի բնակչության նկատմամբ զինված հարձակումների առաջին օրից՝ սեպտենբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերն իրականացնում են համակարգված ու լայնածաված թիրախային զինված հարձակումներ խաղաղ բնակավայրերի ու քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների, լրագրողների նկատամբ, դաժանություններ ու ահաբեկչական մեթոդներով արգելված զինատեսակների օգտագործում, այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը` ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/profile.php?id=100017676420633]էջում[/url]: «Այս ամենը փաստագրված ու անհրաժեշտ վերլուծությամբ մանրամասն ներկայացված է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի 2-րդ միջանկյալ զեկույցում, որը նվիրված է Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագություններին: Կից տեղադրում եմ զեկույցից մի քանի լուսանկար, որոնց բոլորի հրապարակման համապատասխան համաձայնությունները Արցախի գործընկերս սահմանված կարգով ստացել է», – գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր