2334 դիտում
19:00 28-09-2020
«A» կարգավիճակի շնորհիվ ՀՀ ՄԻՊ-ն Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի թիրախային զինված հարձակումների մասին զեկույց է ուղարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին քիչ առաջ ուղարկեցի հատուկ հաղորդում Լեռնային Ղարաբաղում (Արցախում) մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, որ առաջացել է երեկվանից ադրբեջանական ռազմաօդային և հրետանային, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ թիրախային ագրեսիվ հարձակումների հետևանքով: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ-ը։
Սա հատուկ ընթացակարգ է ու այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները:
Հաղորդումն ուղարկվել է նաև միջազգային այլ կառույցների:
Դրանում ներկայացված են Արցախի քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական թիրախային հարձակումները՝ համապատասխան փաստերով ու լուսանկարներով: Հաղորդման մեջ եզրահանգումներ են արված այն մասին, որ իրական վտանգի տակ են երեխաների, կանանց, տարեցների ու, առհասարակ, ողջ խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը, նրանց սեփականությունը, դպրոցներն ու այլ քաղաքացիական օբյեկտները:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
958 դիտում
21:48 22-01-2025
Կանգառներում դեռ տրանսպորտի սպասելու խնդիր կա, անում ենք ամեն ինչ՝ այն լուծելու ուղղությամբ․ Ավինյան
868 դիտում
21:35 22-01-2025
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել