25163 դիտում
19:07 10-10-2020
Եղբորս բոլոր նպատակները կիսատ մնացին. զոհված զինծառայող Վահե Միրզոյանի քույր. Tert.am
Քաջարան համայնքից, 2000 թվականին ծնված Վահե Միրզոյանը երեք ամսից տուն էր վերադառնալու, ծառայության ավարտից հետո պետք է սկսեր իրականացնել նպատակները, սակայն թշնամու դեմ՝ հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվեց: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/10/10/mirzoyan/3418189?fbclid=IwAR2q3nXpNgHSakxlSdFcG7ukaeVDSNkVl_gGGYvGj5WFIvDYcdNnJL6SFTQ]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց զոհվածի քույը՝ Նվարդ Միրզոյանը:
«Երեք ամիս հետո ծառայությունը վերջացնելու էր, գար, անընդհատ օրերը, ժամերը հաշվում էինք: Անընդհատ ասում էր, որ լավ է լինելու, շատ լուսավոր, պայծառ տղա էր, միշտ ժպիտը դեմքին»,-ասաց նա և նշեց, որ զոհվածը երկու քույր և երկու եղբայր ունի:
Նվարդ Միրզոյանն ասաց, որ դեպքի մասին մանրամասներ իրենց չեն հայտնել, իսկ եղբոր հետ վերջին անգամ խոսել են պատերազմը սկսելուց երկու- երեք օր առաջ: «Իմացանք, որ սեպտեմբերի 28-ի զոհված զինծառայողների անունների ցանկում նրա անունը կա, հետո սկսեցինք որոնել դին, սակայն խոսակցություններ էին հասնում, որ դեռ Արցախից չեն տեղափոխել: Սյունիքի դիահերձարաններում չգտանք նրան, հետո սկսեցինք որոնել Երևանում, մտածում էինք, որ հրաշքով ողջ է, պարզապես վիրավոր է: Մահվան յոթերորդ օրը գտանք նրան՝ Մասիսի դիահերձարանում էր»,-պատմեց նա:
Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2020/10/10/mirzoyan/3418189?fbclid=IwAR2q3nXpNgHSakxlSdFcG7ukaeVDSNkVl_gGGYvGj5WFIvDYcdNnJL6SFTQ]Tert.am[/url]-ը:
Նմանատիպ նյութեր
8557 դիտում
14:45 20-09-2018
Ռոնալդուի քույր. Եղբորս ցանկանում են ոչնչացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
591 դիտում
14:18 01-09-2015
Կիսատ մնացին հովնանյանական բազմաթիվ մտահղացումներ. ԱԺ նախագահի ցավակցական ուղերձը
Այս բաժնից
415 դիտում
18:38 01-05-2024
Գազայում զոհերի թիվը հասել է 34,568-ի․ վիրավորվել է 77,765 մարդ
400 դիտում
18:26 01-05-2024
Թուրքիան ԱՄԷ-ում մասնակցում է «Արաբական դրոշ 9» զորավարժություններին
610 դիտում
14:59 01-05-2024
Անկարան պատուհասել են ջրհեղեղները