Արծրուն Հովհաննիսյան. Մենք հզոր ենք միասին
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մենք շատ հզոր ազգ ենք, մենք շատ միասին ենք: Այս պատերազմի ընթացքում ծանոթացա բազում մարդկանց հետ, որոնք շատ մեծ բան են անում հիմա աշխարհի տարբեր մասերում:
Ես անչափ շնորհակալ եմ իմ լավ ընկերներ Ալբերտ Պողոսյանին, Տիրան Հակոբյանին, Գրիգոր Տեր- Ղազարյանին և այլոց, որոնք ուղղակի կենտրոնացրեցին հազարավոր հայորդիների և չափազանց մեծ գործ արեցին և անում են հենց հիմա:
Բոլորիդ հատ-հատ հիշելու եմ, իմ եղբայրներ և քույրեր: Մենք հզոր ենք միասին»։